Ստամբուլում բասկետբոլի Եվրոլիգայի «Գալաթասարայ»-«Ցրվենա Զվեզդա» հանդիպումից առաջ զանգվածային կռիվ է տեղի ունեցել: Արդյունքում սպանվել է սերբ երկրպագու:
Թուրքերը հարձակվել են 400 սերբ երկրպագուների վրա: 25-ամյա սերբ երկրպագուն դանակահարվել է: Նա հիվանդանոց է տեղափոխվել, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել Սերբիայի բնակչի կյանքը:
Բելգրադում կատարվածը որակում են որպես «թշնամության ժեստ»:
«Անվտանգության կազմակերպումը շատ ցածր մակարդակի վրա էր, չնայած մենք զգուշացնում էինք, որ նման իրավիճակ կարող է ստեղծվել: Այժմ աշխատում ենք սերբ երկրպագուներին Թուրքիայի տարածքից անվտանգ դուրս բերելու ուղղությամբ»,- նշել է Սերբիայի դեսպանը: