Wednesday, 24 04 2024
13:40
Բուենոս Այրեսում մոտ 800 000 մարդ է դուրս եկել բողոքի՝ ընդդեմ կրթական բարեփոխման
Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
13:26
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա
«Ցեղասպանություն թելադրող գաղափարախոսությունը պետք է դատապարտվի»․ Ալեն Սիմոնյան
13:00
ԱՄՆ սենատը հաստատել է 95 միլիարդ դոլարի արտաքին օգնության փաթեթը՝ ամիսների ձգձգումներից հետո
Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո
Հայաստանում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԵԽ պատգամավորն ամոթալի է համարում մինչ օրս Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը
Չպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի․ ԵԽ զեկուցողն իր աջակցությունն է հայտնել աշխարհասփյուռ հայերին
Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ
Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահ
Ղրղզստանի նախագահն այցելել է Ադրբեջան
Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդարության ճիշտ կողմում․ Ջոնաթան Լաքոտը՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Տավուշում երեկ բերման է ենթարկվել 13 անձ․ ՆԳՆ
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Սուրեն Պետրոսյանին
Նոր Հաճնի կամրջի մոտ մեքենան ընկել է ձորը․ կա տուժած
Լուրերի օրվա թողարում 12։00
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Այլեւս երբեք». ինչ է ասում Փաշինյանը
«Պետք է բացառենք նման արհավիրքը»․ Տիգրան Ավինյան
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր
Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել
11:30
Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Սիլիկյան թաղամասում անվադողեր են այրվել
Վրացիները չեն նահանջում, շարունակում են պայքարը «Ռուսական օրենքի» դեմ
21-րդ դարում՝ 2020-2023թթ., ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության․ ՀՀ ԱԳՆ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է կատարել

Վրաստանի քաղաքացի Ռոբերտ Աղաջանյանը դանակահարել է իր ընտանեկան խնջույքը խանգարող թմրամոլ հարևանին

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ ընթանում է Ռոբերտ Աղաջանյանի գործի դատական քննությունը:

40-ամյա Ռոբերտ Աղաջանյանը Վրաստանի Հանրապետության քաղաքացի է: Բնակվել է երևանյան հանրակացարանում: Նա ամուսնացած է, երկու երեխա ունի:

Մեղադրվում է դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով: Դեպքը տեղի է ունեցել 2011 թվականի փետրվարի 12-ի գիշերը:

Դեպքի օրը Երևանի Շիրակի փողոցում գտնվող հանրակացարանում բնակվող Ռոբերտի ընտանիքում խնջույք է եղել: Հանրակացարանային հարևան Գևորգ Ա.-ն ներկայացել է այդ խնջույքին ու Ռոբերտի տեսակետով՝ անվայել է պահել իրեն: Ռոբերտը նրան դիտողություն է արել, բայց Գևորգը շարունակել է նույն պահվածքը դրսևորել՝ չհեռանալով Ռոբերտի կնոջ կողքից:

Ըստ Ռոբերտ Աղաջանյանի շահերի պաշտպանի՝ դանակը եղել է Գևորգի մոտ: Ռոբերտը նրանից վերցրել է դանակը ու հարված է հասցրել Գևորգի ոտքին՝ մտածելով, թե կենսական կարևոր օրգանի չի խփում: Բայց հարվածն այնպիսին է եղել, որ վնասվել են տուժողի ազդրային զարկերակը, երակը, նրան պատճառվել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Այսպիսի վնասվածքից ու առատ արյունահոսությունից մահացու դեպքեր են լինում: Կոնկրետ այս տուժողի բախտը բերել է, նրա կյանքը փրկվել է:

Տուժող Գևորգը՝ երևի մոտ քառասուն տարեկան, դատարան էր եկել իր մայրիկի ուղեկցությամբ, ծնոտը ամբողջովին վիրակապված: Նա հազիվ էր խոսում, մայրն ասաց, որ Գևորգի առողջական վիճակը գնալով վատանում է, ներկա պահին ինքը ցավազրկողներ է ներարկել ու մի կերպ նրան ուղեկցել է դատարան:

Տուժողի վատառողջությունը կապ չունի Ռոբերտ Աղաջանյանի կատարած հանցանքի հետ: Գևորգը թմրամոլ է, ինչպես ասին՝ «բենզին անող», ու հիմա հիվանդություններից ծնոտը և ամբողջ օրգանիզմը քայքայվում են:

Տուժողն ու իր մայրն ասացին, որ ամբաստանյալից որևէ պահանջ չունեն:

Նախաքննության ընթացքում Ռոբերտ Աղաջանյանն իրեն մեղավոր չի ճանաչել: Բացի տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելուց, նա մեղադրվում է նաև ՀՀ պետական սահմանը ապօրինի հատելու համար:

Դատարանում Ռոբերտ Աղաջանյանն ասաց, որ իրեն լիովին մեղավոր է ճանաչում, ու միջնորդեց գործը քննել արագացված կարգով:

Տուժողը չառարկեց ամբաստանյալի միջնորդության դեմ:

Մեղադրական եզրակացությունը հաստատած դատախազն առարկել էր գործը արագացված ընթացակարգով քննելու դեմ:

Դատարանում ամբաստանյալի միջնորդությունից հետո դատախազը կարող է փոխել իր դիրքորոշումը: Մեղադրող Մարգարյանը ժամանակ խնդրեց՝ իր դիրքորոշումը վերջնականորեն ճշտելու համար:

Հաջորդ դատական նիստին պարզ կլինի, թե ինչ ընթացակարգով կքննվի Վրաստանի քաղաքացի Ռոբերտ Աղաջանյանի գործը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում