Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Մարկո Ռոյսի` թիմից հեռանալու հնարավորության մասին շրջանառվող լուրերը:
Հիշեցնենք` Գերմանիայի հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Արսենալ»-ը, «Չելսի»-ն, «Բավարիա»-ն, «Մանչեսթեր Յունայթեդ»-ը:
«Վերջին մրցաշրջաններում լուրջ հաջողությունների հասանք: Բնականաբար, մեր թիմի ֆուտբոլիստների նկատմամբ հետաքրքրություն առաջացավ: Նրանցից ոմանք արդեն լքել են Դորտմունդը: Բայց սա ֆուտբոլ է, իսկ դա նշանակում է, որ անհավանական ոչինչ տեղի չի ունեցել:
Այո, Ռոյսը կարող է հեռանալ «Բորուսիա»-ից: Ասեմ ավելին. մենք մտադիր չենք ուժով պահել ֆուտբոլիստներին թիմում: Դա «Բորուսիա»-ի ոճը չէ»,- Goal. com-ը մեջբերում է մասնագետի խոսքերը: