«Միլան»-ի հարձակվող Ֆերնանդո Տորեսը հայտարարել է, որ ցանկանում է Իտալիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանի լավագույն ռմբարկուն դառնալ:
Իսպանիայի հավաքականի 30-ամյա ֆուտբոլիստը, ում իրավունքները պատկանում են Լոնդոնի «Չելսի»-ին, «ռոսսոներիներ»-ի կազմում հանդես է գալիս վարձավճարով:
«Նպատակս է Ա Սերիայի լավագույն ռմբարկուն դառնալ: «Միլան» եմ տեղափոխվել` գոլեր խփելու համար: Դա իմ աշխատանքն է: Եթե չգրավեմ մրցակցի դարպասը, ապա իմ տեղը կզբաղեցնի մեկ այլ ֆուտբոլիստ: Սակայն, իհարկե, ես պատրաստ եմ գոլային փոխանցումներ կատարել, եթե տեսնեմ, որ խաղընկերս հարմար դիրքում է»,- La Gazzetta dello sport-ը մեջբերում է Տորեսի խոսքերը: