Գերմանացի սիրողական գյուտարար Պատրիկ Պրիբեն ստեղծել է լազերային ձեռքի ժամացույց, որը կարող է մի քանի մետր հեռավորությունից առարկաներ վառել: The Independent-ի հաղորդմամբ՝ սարքի նախատիպը Ջեյմս Բոնդի ժամացույցն է 1983թ. նկարահանված «Երբեք մի ասա երբեք» ֆիլմից:
Բացի ժամը ցույց տալու հնարավորությունից՝ ժամացույցը հագեցած է լազերով, որն ունակ է այրել փուչիկներ, բարակ պլաստիկ, լուցկի վառել:
Գյուտարարը խոստովանում է, որ ժամացույցը մի քիչ ծանր է ստացվել ամեն օր կրելու համար: Բացի դրանից՝ այն երկար չի աշխատում մարտկոցի կարճաժամկետ լիցքավորման պատճառով: