Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ պատրաստ է ուսումնասիրել Անգլիայի Պրեմիեր Լիգայից ստացված առաջարկները:
«Կարծում եմ` Գերմանիայից հետո պետք է աշխատեմ միայն Անգլիայում: Եթե ինձ զանգահարեն և առաջարկեն գլխավորել անգլիական ակումբներից մեկը, կուսումնասիրեմ տարբերակները:
Հիշեցնենք` Կլոպը գլխավորում է դորտմունդյան ակումբը 2008 թվականից: Նրա գլխավորությամբ թիմը Գերմանիայի չեմպիոն է դարձել, նվաճել Գերմանիայի գավաթն ու երկու անգամ երկրի սուպերգավաթակիր դարձել: