Ներկայումս Մյունխենի «Բավարիա»-ում հանդես եկող Մադրիդի «Ռեալ»-ի նախկին կիսապաշտպան Խաբի Ալոնսոյի վերջերս կատարած հայտարարությունը մեծ արձագանք ունեցավ ֆուտբոլի աշխարհում:
Ալոնսոն, մասնավորապես, նշել է, որ մյունխենցիների դարպասապահ Մանուել Նոյերը գերազանցում է բոլոր այն դարպասապահներին, ում հետ երբևէ խաղացել է: Բացի այդ, Ալոնսոն հայտարարել էր, որ «Ոսկե գնդակ»-ը պետք է ստանա հենց Նոյերը կամ Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստներից մեկը: Նրա խոսքերը բազմաթիվ քննարկումների առիթ հանդիսացան: Ալոնսոն ստիպված է եղել զանգահարել Ռոնալդուին և հայտնել նրան, որ «Ոսկե գնդակ»-ի հավակնորդների թվում նշել է նաև նրա անունը:
«Վերջերս ասացի, որ արդարացի կլինի, եթե «Ոսկե գնդակ»-ի արժանանա Նոյերը կամ գերմանացի ֆուտբոլիստներից մեկը: Բայց նաև արդարացի կլինի, եթե պատվավոր կոչմանն արժանանա Ռոնալդուն: Նա լավագույն ֆուտբոլիստն է, ում հետ խաղացել եմ նույն թիմում»,- Daily Mail-ը մեջբերում է Ալոնսոյի խոսքերը: