Թուրինի «Յուվենթուս»-ի կիսապաշտպան Անդրեա Պիրլոն ընդգրկվել է 21 ֆուտբոլիստների թվում, ովքեր կարող են մասնակցել Ա Սերիայի 12-րդ տուրի «Լացիո»-ի դեմ հանդիպմանը:
35-ամյա ֆուտբոլիստը բաց է թողել «Պարմա»-ի դեմ հանդիպումը, ինչպես նաև Իտալիայի հավաքականի` Խորվաթիայի և Ալբանիայի ընտրանիների դեմ հանդիպումները:
Հիշեցնենք, որ «Լացիո»-ի դեմ խաղին «Յուվենթուս»-ի կազմում չեն կարող ընդգրկվել Կվադվոն, Ասամոան, ԱՆդրեա Բարցալյին, Պատրիս Էվրան, Մարտին Կասերեսը և Լուկա Մարոնեն: