«Լիվերպուլ»-ի հարձակվող Մարիո Բալոտելին պատասխանել է քննադատներին, ովքեր դժգոհ են նոր ակումբում նրա ցուցադրած խաղից: Իտալացի հարձակվողը 9 հանդիպում է անցկացրել Անգլիայի Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում և ոչ մի գոլ չի հեղինակել:
«Ես իմ ելույթները 7 միավոր եմ գնահատում` կես միավոր ավելի, քան նախորդ տարի, քանի որ շատ եմ վազում: Երբեք այսքան չեմ վազել, որքան ստիպված էի անել դա այստեղ: Իսկ գոլեր դեռ կխփեմ: Դա այն է, ինչ այս պահին չկա, բայց նաև անցյալում չէ:
Պետք չէ, որ մարդիկ վստահեն ինձ, քանի դեռ ինքս ինձ եմ վստահում: Կարևոր են միայն ընտանիքս և մտերիմ ընկերներս, ովքեր հավատում են ինձ: Որոշ մարդիկ կարծում են, որ եթե դեռ գոլ չեմ խփել, չեմ կարող թիմի լավագույն ֆուտբոլիստներից մեկը դառնալ ընթացիկ մրցաշրջանում: Դա իրենց գործն է: Ինձ չեն հետաքրքրում այն պատմությունները, որ շրջանառվում են իմ մասին: Դրանք սուտ են»,- Sky Sport-ը մեջբերում է Բալոտելիի խոսքերը: