«Բազմիցս ասվել է, ու նաև ես եմ ասել՝ եթե ուզում ենք փոխհամաձայնեցված աշխատանք, դա չի նշանակում, որ պետք է պարտադիր ունենանք պահանջներ ու փորձենք պահանաջատիրական կամ ուլտիմատումի ձևով խոսենք իրար հետ: Մենք ասել ենք, որ եղել է 12 կետերի առաջարկություն, իշխանությունը ՝ ՀՀԿ-ն, պատրաստ է այդ կետերի շուրջ բանակցել, բայց չի ասվել, որ մենք պատրաստ ենք 12 կետերն ընդունելու»,- ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը՝ անդրադառնալով Եռյակի կողմից Հովիկ Աբրահամյանի առաջարկը մերժելուն:
Պատասխանելով հարցին, թե ուր պետք է տանի իշխանություն-ընդդիմություն հարաբերությունների այս շղթան, զրուցակիցս նկատեց, որ Ընտրական օրենսգրքի փոփոխության վերաբերյալ Եռյակի առաջարկն անընդունելի է:
«Գնդակը բոլորիս դաշտում է, և մենք ասում ենք՝ եկեք բոլորովս այդ գնդակով խաղանք ու Հայաստանի և հայ ժողովրդի համար ցանկալի արդյունքներ ունենանք, բայց եթե չեն ցանկանում, ապա անում են հետքայլ, ցանկանում են իրենց հարցերը բարձրաձայնել միտինգներում, փողոցներում, և դա քաղաքական ճիշտ ուղի չէ»,- հավելեց նա: