ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարգադրել է երկարաձգել Իրանից նավթի մատակարարումների արգելքը` Իրանի միջուկային հարցի շուրջ բանակցությունների վերջնաժամկետից 3 օր առաջ: Այս մասին գրում է Ria Novosti-ն:
«Ես որոշել եմ…որ այլ երկրներում, բացի Իրանից նավթի և նավթամթերքի բավականին պաշարներ գոյություն ունեն, որպեսզի Իրանից միջազգային ֆինանսական կառույցների միջոցով ձեռք բերված նավթի և նավթամատակարարման ծավալներում զգալի նվազեցում թույլ տրվի»,- ասվել է Օբամայի հուշագրում: