Այժմ, երբ նոր տեխնոլոգիաները թույլ են տալիս իմանալ օգտատերերի երաժշտական նախընտրությունների մասին և գուշակել պոտենցիալ հիթերը, հնչյունաձայնագրող լեյբլները և ռադիոկայանները ստիպված են լինում հարմարվել պահանջարկին: Պահանջները, սակայն, այնքան էլ տարատեսակ չեն:
Բանն այն է, որ հիթ շքերթներում միևնույն երգերն են և ավելի երկար, քան նախկինում:
Երաժշտության ինդուստրիայում այս փոփոխությունը տեղի ունեցավ 2000-ականներին, երբ հանրաճանաչ դարձավ Shazam ծառայությունը, իսկ Billboard ամսագիրը սկսեց վարկանիշային աղյուսակներ կազմել` հաշվի առնելով թերքների համացանցում ներբեռնումների քանակը:
Այս տվյալներն է գալիս ապացուցելու 2012-ին իրականացրած Իսպանիայի ազգային հետազոտական խորհրդի ուսումնասիրությունը, ինչը ցույց է տվել, որ նոր հազարամյակում երաժշտությունն այնքան էլ տարատեսակ չէ: