Արտասահմանյան ԶԼՄ-ների տվյալներով՝ Պենելոպա Կրուսը համաձայնել է նկարահանվել Բեն Սթիլերի Zoolander կատակերգության երկրորդ մասում, գրում է Spletnik.ru-ն: Ներկա պահին հայտնի չէ, թե ինչ դեր կխաղա դերասանուհին:
Ֆիմը էկրաններին հայտնվել է 2001թ. և շատ է սիրվել հանդիսատեսի կողմից: Վերջերս տված հարցազրույցում Բեն Սթիլերը հայտարարել է, որ ֆիլմի շարունակությունը նկարահանելու համար պրոդյուսերների հետ բանակցությունները սկսվել են դեռ 2008թ., սակայն Paramount կինոստուդիային միայն այժմ է հաջողվել պայմանագրեր կնքել դերասանների հետ, ովքեր կատարում են գլխավոր դերերը:
Պենելոպայից բացի դերասանական կազմին միացել է Օուեն Ուիլսոնը, իսկ Ջասթին Թերում կզբաղեցնի ռեժիսորի աթոռը:
1. Պենելոպա Կրուս
2. Բեն Սթիլլեր
3. Օուեն Ուիլսոն
4. Ջասթին Թերու