Թուրքիան պատրաստվում է կամուրջ կառուցել Դարդանելի նեղուցի վրայով` Ստամբուլում տրանսպորտային դրությունը բարելավելու համար: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն` վկայակոչելով Թուրքիայի տրանսպորտի, նավագնացության և կապի նախարար Լյութֆի Էլվանին:
«Մենք նախատեսում ենք կամուրջ կառուցել Դարդանելի նեղուցի վրայով` նման կերպ Մարմարի ծովի շրջանում տրանսպորտային օղակ ստեղծելով»,- ասել է Էլվանը: