Moleskine ընկերությունը սկսել է նախնական պատվերներ ընդունել նոր` Smart Notebook նոթատետրի համար: Այն նախատեսված է նկարիչների և դիզայներների համար` նրանց նկարները և նշումները Adobe-ի Creative Cloud ծառայություն հեշտ տեղափոխելու համար: Պատկերները ստանալու համար գործածվում է iPhone-ը:
Գրքույկի յուրաքանչյուր էջին արված հատուկ նշումն օգնում է կից iOS հավելվածին JPG լուսանկարները վերածել վեկտորային գրաֆիկի` SVG-ի: Ապա, SVG ֆայլերը ավտոմատ կերպով ներբեռնվում են «ամպիկում», որտեղից դրանք կարելի է տեղափոխել համակարգչում գտնվող Illustrator-ում կամ Photoshop-ում:
ԱՄՆ-ում դրանց նախնական պատվերն արժե 33 դոլար, Եվրոպայում` 25.50 եվրո: