Ճապոնական Toyota ավտոարտադրողը ուրբաթ օրը հայտարարել է ամերիկյան շուկայից 423 հազար Lexus մակնիշի ավտոմեքենաներ հետ կանչելու մասին: Ինչպես հաղորդել են ընկերության ներկայացուցիչները՝ մեքենաների մոտ պետք է ստուգվեն վառելիքի արտահոսքի հավանականությունը:
Այս ակցիան վերաբերում է 2007-2011թթ. թողարկված LS, GS և IS մոդելներին:
Ընկերության հայտարարությունում նշվում է, որ այս մեքենաների մոտ վառելիքի արտահոսքը կարող է բռնկման պատճառ հանդիսանալ:
Ընդ որում, Toyota-ն նշում է, որ անսարքության հետ կապված դեպքեր հայտնի չեն, և խոստանում է անվճար վերանորոգել հետ կանչված մեքենաները: