ԴԱԻՇ (Իրաքի և Շամի Իսլամական Պետություն) ծայրահեղական շարժման գրոհայիններն Իրաքի հյուսիս-արևմտյան շուկաներից հսկայական մասշտաբների ոսկի, արծաթ և պղինձ են գնում, գրում է TASS-ը:
Ըստ երևույթին, ԴԱԻՇ-ը պատրաստվում է սեփական դրամները հատել:
Նշվում է, որ դեռևս նոյեմբերի 11-ին ԴԱԻՇ-ի ֆինանսիստները հայտնել են, որ մտադիր են վերստեղծել դինարը` հին Օմեյդյան խալիֆայության արժույթային միավորը: Նրանք նաև տարածել էին իրենց ապագա դրամները պատյերը` արծաթե, ոսկե և բրոնզե: