Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության Բենի քաղաքում անհայտ անձանց հարձակման արդյունքում 50-80 մարդ է զոհվել, հաղորդում է Reuters գործակալությունը:
Բոլոր զոհվածները տեղի բնակիչներ են: Հաղորդվում է, որ, ենթադրվում է, որ քաղաքի վրա հարձակվել են «Ժողովրդավարական միացյալ ուժեր՝ Ուգանդայի ազատագրման ազգային բանակ» ծայրահեղական խմբավորման ապստամբները:
Ապստամբները Կոնգոյում արդեն մի շարք հարձակումներ են իրականացրել: Ենթադրվում է, որ հոկտեմբերին նրանք հարձակվել են բանտի վրա և 370 բանտարկյալների ազատել: