DC Comics ընկերությունը, որը հանդիսանում է Բեթմենի մասին կոմիքսների շարքի հեղինակը, մտադիր է բողոքարկել իսպանական «Վալենսիա» ֆուտբոլային ակումբի որոշումը, որը կապված է խորհրդանիշի փոփոխության հետ: Հայցվորի կարծիքով՝ թիմի նոր լոգոտիպը նման է իր ստեղծած հերոսին: Այս մասին է հաղորդում Bleacher Report-ը:
Ամերիկյան ընկերության ղեկավարությունը նմանություն է գտել սուպերհերոսի և իսպանական ակումբի նոր լոգոտիպի միջև՝ կասկածելով վերջինիս մտավոր սեփականության իրավունքը խախտելու մեջ: Կազմակերպության իրավաբանները դիմել են ԵՄ-ն ապրանքանշանների գրանցման օրգան:
Չղջիկը որպես Վալենսիա նահանգի խորհրդանիշ օգտագործվում է ավելի քան յոթ դար: Տեղի ֆուտբոլիային թիմի լոգոտիպի վրա այն հայտնվել է 1919թ.: DC Comics-ի ստեղծած մուլտիպլիկացիոն կերպարն առաջին անգամ հանրությանը ներկայացվել է 1939թ.: