Գրասենյակի շենքը, որտեղ ներկայումս գտնվում է Facebook-ի եվրոպական շտաբ-բնակարանը, վաճառքի է հանվել: Գինը ռեկորդային է Իռլանդիայի մայրաքաղաքի համար՝ 160 մլն եվրո, հայտնում է TASS-ը: Այդպիսով, քաղաքի գործնական թաղամասի կենտրոնում գտնվող ապակե և բետոնե 8-հարկանի շենքը կարող է դառնալ երկրի ամենաթանկարժեք անշարժ գույքը:
Պայմանագրի համաձայն՝ գործարքը ոչ մի կերպ չի կարող ազդել Facebook-ի վրա, որը, ինչպես սպասվում է, հետագայում ևս այնտեղ ընդհանուր առմամբ ավելի քան 36000 ք.մ մակերեսով շենքեր կվարձակալի: