Perez Hillton պորտալը հրապարակել է երգչուհի Մադոննայի չմշակված լուսանկարները, որոնք արվել են 2010 թ. Interview ամսագրի ֆոտոշարքի համար: Համացանցի օգտատերերը ցնցվել են հրապարակված և օրիգինալ լուսանկարների մեծ տարբերությունից:
Հրապարակված լուսանկարներից դատելով՝ Interview-ի ֆոտոխմբագիրները լավ աշխատել են Մադոննայի լուսանկարների վրա: Ամսագրի աշխատակիցները «ջնջել են» Մադոննայի կնճիռները, գեղեցկացրել են նրա դեմքը և մաշկը, գունավոր լուսանկարները դարձրել են սև-սպիտակ: