Ամերիկյան Amazon ընկերությունը ծրագրում է 2015 թ. սկզբին սթրիմինգային տեսածառայություն թողարկել: Այս մասին հայտնում է The New York Post-ը:
Աղբյուրների տեղեկացմամբ՝ ծառայությունը ենթադրում է գովազդի առկայություն, այսինքն՝ անվճար կլինի օգտվողների համար: Դրանով այն տարբերվում է գործող Amazon Prime Instant Video ծառայությունից, որը տրամադրվում է տարեկան 99 դոլար վճարովի գրանցման շրջանակներում: