Ուգանդայի խորհրդարանը պատրաստվում է Սուրբ Ծնունդից առաջ նոր օրենք ընդունել ընդդեմ համասեռամոլների, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով տեղացի պատգամավորի հայտարարությանը: Դա կլինի մոտ 1 տարի առաջ ընդունված, բայց Սահմանադրական դատարանի որոշմամբ 2014 թ. օգոստոսին չեղյալ հայտարարված օրենքի փոփոխված տարբերակը:
Պատգամավոր Աբդու Լատիֆ Սսեբագալայի խոսքերով՝ այդ օրինագծում հատուկ ուշադրություն է դարձվում անչափահասներին պղծելու համար համասեռամոլների պատժին: «Մենք սպասում ենք եկող շաբաթ խորհրդարանի խոսնակի հետ հանդիպմանըօրինագիծը կրկին խորհրդարան մտցնելու ժամկետի նշանակման համար»,- ասել է նա:
Նորմատիվ ակտի նախորդ տարբերակը, որն ընդունվել էր 2013 թ. դեկտեմբերին, երկարաժամկետ ազատազրկում է նախատեսել գեյերի միջև սեքսի համար, իսկ «ծանրացուցիչ հանգամանքներում համասեռամոլության» համար՝ ցմահ բանտարկություն: Վերջին կատեգորիայում են ոչ ավանդական կողմնորոշմամբ ՄԻԱՎվարակակիրները, նաև իրենց խնամքի տակ գտնվող հաշմանդամների կամ երեխաների հետ ինտիմ կապ ունեցած համասեռամոլները:
Համասեռամոլության համար պատիժների վերաբերյալ օրինագիծն առաջարկվել է դեռևս 2009 թ.:Այն ժամանակնախատեսվում էր առավելագույն պատիժ սահմանել մահապատիժը: Սակայն օրինագիծը չի ընդունվել արևմտյան իրավապաշտպանների և քաղաքական գործիչների քննադատության պատճառով: