Fox Broadcasting, Fremantle ընկերությունները և գործադիր պրոդյուսեր Նայջել Լիթհոունշահել են American Idol վոկալ-մրցույթի 10 նախկին մասնակիցների հետ դատը: Այս մասին հայտնում է THR-ը:
Հայցվորները պնդել են, թե շոուի ժյուրիի անդամները կողմնակալ վերաբերմունք են դրսևորել աֆրոամերիկացի մասնակիցների նկատմամբ: Հայցը ներկայացվել էր 2013 թ. հուլիսին: Մրցույթի նախկին մասնակիցների պնդմամբ՝ կազմակերպիչներն իրենց ստիպել են «Վիլլի Վոնկայի ոգով խենթ պայմանագրեր» ստորագրել, թույլ չեն տվել ինքուրույն ընտրել երգացանկը, չարաշահել են սևամորթների մասին կարծրատիպային դատողություններ:
American Idol-ը հեռարձակվում է Fox հեռուստաալիքով 2002 թվականից սկսած: Հիմա երգերի այդ շոուն ամենաբարձր վարկանիշն ունի ԱՄՆ-ում: