Կեկուսին-կան կարատե-դո միջազգային կազմակերպության բարձրագույն մարմինը Ռուսաստանի նախագահ Վալադիմիր Պուտինին շնորհել է վարպետի բարձր աստիճան՝ 8-րդ դան: Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով Ռուսաստանի Կեկուսին-կան կարատե-դո ֆեդերացիայի մամլո ծառայությանը:
Որոշումն ավելի վաղ է ընդունվել: Այդ մասին հայտնի է դարձել այսօր՝ Կեկուսին-կան միջազգային կազմակերպության ղեկավար Հացուո Ռոյամայի նամակից հետո: