Լոնդոնի Չելսի շրջանում Կադոգան-Սքվերի մոտ պատշգամբի փլուզման հետևանքով 2 մարդ է զոհվել, հայտնում է The Telegraph-ը: Եվս 6 հոգի, բժիշկների խոսքերով, աննշան վնասվածքներ են ստացել և հոսպիտալացման կարիք չունեն:
Նախնական տվյալներով՝ զոհվածները բանվորներ են եղել ևփորձել են տեղափոխել երկրորդ հարկում գտնվող բնակարանի պատշգամբի բազմոցը: Պատշգամբը չի դիմացել այդ ծանրությանն ու փլվել է 10 մ բարձրությունից:
Չելսին Լոնդոնի ամենաթանկ շրջաններից մեկն է: Կադոգան-Սքվերում տների մեծ մասը պատկանում է մուլտիմիլիարդատեր, կոմս Կադոգանին, որի ընտանիքը մի քանի հարյուրամյակ հող և անշարժ գույք ունի Չելսիում: Այդ թաղամասում տան միջին արժեքը 25 մլն ֆունտ ստերլինգ է: