Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հայտարարել է, որ թիմի գերմանացի կիսապաշտպան Սամի Խեդիրան չի պատրաստվում լքել թիմը, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
«Խեդիրան ցանկանում է մնալ «Ռեալ»-ում: Նա և Իսկոն պետք է փոխարինեն վնասվածք ստացած Մոդրիչին:
Կարող եմ վստահորեն նշել, որ Խեդիրան կմնա թիմում նաև հաջորդ մրցաշրջանում»,- հայտարարել է Անչելոտին:
Հավելենք, որ վերջինիս ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Արսենալ»-ը: