Thursday, 25 04 2024
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն

Քաղաքական ուժերը ձգտում են իրավունքը՝ ի դեմս Սահմանադրության, իրենց շահերին ծառայեցնել

«Առաջին լրատվական»-ի Realpolitik հաղորդաշարի հյուրն է ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ, սահմանադրագետ Վարդան Այվազյանը:

Հասցրե՞լ եք ծանոթանալ սահմանադրական նոր հայեցակարգին, որ մինչև հրապարակումը արդեն քննարկումների առարկա էր, և ի՞նչ տպավորություն ունեք: Առաջին այն կանխատեսումներն ու ակնկալիքները, որ կային հայեցակարգից, այնտեղ ներառվա՞ծ են:

Հայեցակարգի մասին դրական տեսակետ ունեմ, և ուշադրություն դարձրեք, որ սա թվով երրորդ սահմանադրական փոփոխությունն է, բայց առաջին անգամ սահմանադրական փոփոխությունները ներկայացվում են հայեցակարգային հիմքով, իսկ նախորդ սահմանադրական փոփոխությունները կարծես թե ամուր վիճակում լինեին և դրվագային բնույթ ունեին: Ինչի համար՝ որովհետև ինքը՝ Սահմանադրությունը, հայեցակարգային փաստաթուղթ է և իր մեջ ներառում է իրավունքի ողջ փիլիսոփայությունը: Փոփոխությունն առանց հայեցակարգի կարծես նույնն է, ինչ-որ ասենք շենքը կառուցել առանց ճարտարապետական նախագծի: Այս առումով, կարծում եմ, բավական գրագետ, հաշվարկված, ճիշտ մշակված հայեցակարգ ունենք, և պետք է հուսալ, որ Սահմանադրության տեքստային աշխատանքը նույնպես համահունչ կլինի հայեցակարգին:

Դա այն է, ինչ վերաբերում է իրավունքին և իրավական կողմին, Դուք հասցրել եք ծանոթանալ նաև քաղաքական մասին: Հավանաբար, տարբեր կուսակցություններ, առաջնորդներ, քաղաքական գործիչներ, փորձագետներ հասցրել են տեսակետներ հնչեցնել: Մեծ հաշվով, դրանք որքանո՞վ կապ ունեն այն առաջարկվող փաստաթղթի բովանդակության հետ, կանխատեսումները, որ այսօր շրջանառվում են իշխանության վերարտադրության վերաբերյալ, որքանո՞վ են արժանահավատ և ուշադրության արժանի:

Ձեր հարցին պատասխանելու համար պետք է մի դիտարկում անենք: Ժողովրդավարական երկրում, երբ խոսում ենք խոսքի ազատության մասին, բնականաբար ես կարծում եմ, որ խոսքի ազատությունը վերաբերում է այն ոլորտին, որից մենք գաղափար ունենք և տիրապետում ենք:

Սահմանադրությունը բարդագույն գիտական փաստաթուղթ է, իսկ քաղաքական կուսակցությունները, առանց գիտական ռեսուրսներ ունենալու իրենց շարքերում, առանց աուդիտ կատարելու, տեսակետներ են հայտնում, և ինչ է ստացվում՝ ստացվում է, որ քաղաքական ուժերի կողմից կա ձգտում իրավունքը, ի դեմս Սահմանադրության, ծառայեցնելու իրենց շահերին։ Մինչդեռ ամբողջ քաղաքականությունը պետք է բխի Սահմանադրությունից, և այս տեսակետից Սահմանադրությունը պետք է լինի ոչ թե քաղաքական ուժերի կոնսենսուսի առարկա, այլ հասարակության կոնսենսուսի առարկա, հակառակ դեպքում կարող են նոր փոփոխություններ պահանջել: Այնինչ, Սահմանադրությունը մշտական, հարատև փաստաթուղթ է, որը պետք է արտացոլի օբյեկտիվ ռեալությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում