Սոչի քաղաքում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի մրցախաղի 10-րդ տուրում Մագնուս Կարլսենը սև խաղաքարերով ոչ-ոքի է ավարտել Վիշվանաթան Անանդի հետ պարտիան:
Պարտիան ավարտվել է 32-րդ տուրում: Վերջին պարտիան տեղի կունենա նոյեմբերի 23-ին:
Այսպիսով, Կարլսեն-Անանդ դիմակայության ընդհանուր հաշիվը 6:5 է:
Հավելենք, որ չեմպիոնական մրցախաղի մրցանակային հիմնադրամը 1 միլիոն եվրո է։