ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշչիկը ժամանել է Բաքու: Trend-ի հաղորդմամբ՝ այս մասին ուրբաթ օրը լրագրողներին ասել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնյեն:
Նրա խոսքով՝ Կասպշչիկն Ադրբեջան է ժամանել հայ-ադրբեջանական շփման գծում իրավիճակի հետ կապված:
Հիշեցնենք, որ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին՝ ժամը 13.45-ի սահմաններում, ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով խոցվել է ԼՂՀ ՌՕՈՒ «Մի-24» ուղղաթիռը: