Thursday, 28 03 2024
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը

Կոստանյանն ուզում է ցույց տալ, որ ինքն ավելի լավ է աշխատում, քան Աղվան Հովսեփյանը

Այսօր արդեն երկրորդ անգամ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի նախաձեռնությամբ հանդիպում է տեղի ունեցել Մարտի 1-ի զոհերի հարազատների հետ: Նախորդ անգամ ծնողները գլխավոր դատախազին, արդեն իրենց նախաձեռնությամբ, հանդիպել էին նոյեմբերի 6-ին, որի ժամանակ Կոստանյանն ասել էր, որ գործը փակված չէ, քննություն է կատարվում: Նաև խոստացել էր զբաղվել զոհերի հարազատներին փոխհատուցում տրամադրելու հարցով:

Իսկ այսօր մոտ մեկ ժամ տևած հանդիպումից հետո ծնողները չեն ցանկացել մանրամասներ հայտնել հանդիպման մասին՝ հայտարարելով, թե չեն ցանկանում հարպարակել խոսակցության բովանդակությունը:

Բելգիայում գտնվող Ալլա Խաչատրյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ չի կարող ասել, թե ինչով է պայմանավորված գլխավոր դատախազի այս հետաքրքրությունը, բայց առանձնապես սպասելիքներ չունի նման հանդիպումներից: «Ես շատ ուրախ կլինեմ, որ նրանք պատրաստակամ լինեն բացահայտելու Մարտի 1-ի սպանդը, բայց ես հենց սկզբից էլ ասել եմ, որ չեմ հավատում, թե Սերժ Սարգսյանի, որը Մարտի 1-ի առաջին պատասխանատուներից է, նշանակած կադրը հանկարծ Մարտի 1 բացահայտի: Գուցե Սերժ Սարգսյանը չլինի, ու Կոստանյանը մնա և բացահայտի, բայց այս իշխանությունների օրոք Մարտի 1-ի բացահայտումը բացառված է»,- ասաց տիկին Ալլան՝ հավելելով, որ այս հանդիպումները ընդամենը իմիտացիա են, Կոստանյան-Աղվան Հովսեփյան հակամարտությունների շրջանակում բացատրվող երևույթ:

«Անգամ մեծ ցանկության դեպքում, եթե ներքուստ էլ շատ ուզենա, ինքը չի կարողանա, իրեն չեն թողնի, որ Մարտի 1 բացահայտի: Կոստանյանը պարզապես ուզում է ցույց տալ, որ ինքն ավելի լավ է աշխատում, քան Աղվան Հովսեփյանը: Չգիտեմ, իրենք ինչ պայմանավորվածություններ ունեն, բայց ես անձամբ չեմ հավատում այս խաղերին: Մարտի 1-ը չի բացահայտվի այնքան ժամանակ, քանի դեռ իշխանափոխություն տեղի չի ունեցել»:

Հիշեցնենք, որ Կոստանյանի հետաքրքրությունը Մարտի 1-ի գործի նկատմամբ մեծացավ հատկապես վերջերս Աղվան Հովսեփյանի այն հայտարարությունից հետո, թե Մարտի 1-ը բացահայտված է: «Մարտի 1-ի գործով բացահայտվել են բազում դրվագներ, մի շարք անձինք դատապարտվել են, և նրանցից որևէ մեկի դատավճիռը չի փոխվել որևէ դատական ատյանում։ Իհարկե, կան առանձին չբացահայտված հանգամանքներ, որոնցում կան լուրջ խոչընդոտներ հենց տուժողների կողմից»,- ասել էր Աղվան Հովսեփյանը: Դրանից անմիջապես հետո Կոստանյանը սկսեց նախաձեռնել այս հանդիպումները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում