Ֆրանսիական ՊՍԺ-ի և Շվեդիայի ազգային հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոսել է իր մարզավիճակի մասին, հաղորդում է Goal.com-ը:
«Ինձ ավելի լավ եմ զգում, սակայն վնասվածքս դեռ լիովին չի ապաքինվել: Շարժումները մի փոքր դժվար են լինում, սակայն խաղաժամանակ ստանալու դեպքում ամեն ինչ իր տեղը կընգնի»,- հայտարարել է Իբրահիմովիչը:
Հավելենք, որ վերջին շրջանում Իբրահիմովիչին դեռ տանջում են օգոստոսին ստացած վնասվածքի ցավերը: