Բրիտանացի լրագրողների 6-հոգանոց խումբը Սքոթլանդ Յարդի դեմ հայց է ներկայացրել տեղեկություն հավաքելու և ոստիկանությանը հետաքրքրող լրագրողներին հետևելու նպատակով տվյալների գաղտնի բազան ապօրինաբար օգտագործելու համար: Այս մասին հայտնում է The Guardian-ը:
Պաշտոնական բողոքներից հետևում է, որ մայրաքաղաքի ոստիկանությունը մանրամասն տեղեկություններ (ընդհուպ մինչև հագուստի գույնը) է հավաքել այն լրագրողների մասին, որոնք լուսաբանել են երկրում բողոքի ակցիաները:
Հայցին աջակցել է Լրագրողների ազգային միությունը (National Union of Journalists – NUJ): Թերթի հաղորդմամբ՝ գաղտնի բազայում ավելի քան 2000 ձայնագրություն կա բրիտանացի լրագրողների և լուսանկարիչների գործունեության մասին: