Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի պաշտպան Վենսան Կոմպանին և թիմի կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը կկարողանան մասնակցել «Սուոնսի»-ի դեմ հանդիպմանը, հաղորդում է Sportsmole.co.uk-ը:
Կոմպանին բաց էր թողել ՔՊՌ-ի դեմ հանդիպումը վնասվածքի պատճառով:
Լեմպարդը, ով վերջերս է ապաքինվել վնասվածքից, նույնպես կարող է մասնակցել «Սուոնսի»-ի դեմ հանդիպմանը մեկնարկային րոպեներից: