Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հերքել է, որ Պետր Չեխի տրանսֆերի հարցով համաձայնություն է ձեռք բերվել «Արսենալ»-ի հետ:
«Չեխի տրանսֆերի հարցով առաջարկ չենք ստացել: Իմ գրասեղանին հայտնվում են բոլոր փաստաթղթերը, որոնք կապված են թիմի հետ:
Որտեղի՞ց են սկսել շրջանառվել նրա՝ այլ ակումբ տեղափոխության մասին լուրերը. Միկի Մաուսի կայքի՞ց, Միկի Մասուի բլոգի՞ց: Բացի այդ, Չեխը չի եկել ինձ մոտ ու ասել, որ ցանկանում է ընդունել այլ ակումբի առաջարկ»,- Մոուրինյոյի խոսքերը մեջբերում է Eurosport-ը: