Թուրքիան անհրաժեշտ աջակցություն կցուցաբերի քրդական շրջանի անվտանգության ապահովմանը: Ria Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին Իրաքի քրդական ինքնավարություն կատարած պաշտոնական այցի ժամանակ հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն:
«Քրդական շրջանի և Թուրքիայի անվտանգությունը փոխկապակցված է: Ուստի մենք ցանկացած անհրաժեշտ աջակցություն կցուցաբերենք քրդական շրջանի անվտանգության ապահովման համար: Դա պատմական և ռազմավարական հարց է»,- Իրաքյան Քրդստանի մայրաքաղաք Էրբիլում մամլո ասուլիսի ժամանակ ասել է Դավութօղլուն: Նա նշել է, որ Իրաքի քրդական ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանիի հետ բանակցությունների ժամանակ քննարկվել է ԴԱԻՇ-ի («Իրաքի և Շամի իսլամական պետություն») դեմ կռվող ուժերի «ուսուցման» գործում Թուրքիայի մասնակցությունը մեծացնելու հարցը: