Ամերիկացի Քևին Կոտերի կինը նրան լքել էր 12 տարվա ամուսնությունից հետո՝ հրաժարվելով տեղափոխվելիս տանել իր հարսանեկան զգեստը:
«Ի՞նչ անեմ այդ զգեստը»- հարցրել էր տղամարդը: «Ինչ ուզում ես»,- ասել էր կինն ու հեռացել:
Կոտերը գտել էր կենցաղում զգեստի կիրառության 101 տարբերակ, հայտնում է Mirror-ը:
Կոտերն իր կայքում հրապարակում է լուսանկարներ, որոնցում նա ծաղրում է զգեստը: Տղամարդը դրանից հովանոց է պատրաստում, զոմբիի կոստյում Հելոուինի համար, ավտոմեքենայի անվտանգության բարձիկ, գորգ Սուրբ ծննդյան նվերների համար, առագաստ և այլն:
Բացի այդ՝ ամերիկացին թողարկել է իլյուստրացիաներով խորհրդի գիրք, թե ինչպես է հնարավոր վարվել նախկին կնոջ զգեստի հետ: