Thursday, 25 04 2024
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում

Ինչու են միգրանտները լքում Ռուսաստանը, ինչ կլինի հայ միգրանտների հետ ԵՏՄ-ին ՀՀ անդամակցելուց հետո

ՌԴ տնտեսական ճգնաժամն ու իշխանությունների կտրուկ միգրացիոն քաղաքականությունը կմեծացնեն միգրանտների արտահոսքը ՌԴ-ից: Այս մասին «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպված մամլո ասուլիսի ընթացքում, ի պատասխան «Առաջին լրատվական»-ի հարցի, ասաց ռուսմարդաբան, ներկայումս միգրացիայի և իսլամի խնդիրներով զբաղվող պրոֆեսոր Սերգեյ Աբաշինը՝ անդրադառնալով Ռուսաստանի շուրջ առկա քաղաքական գործընթացներին և միգրանտների հոսքերի վրա տնտեսական ճգնաժամի հնարավոր ազդեցությանը:

Նա նշեց, որ  տնտեսական ճգնաժամի ազդեցությունը միգրացիոն հոսքերի վրա գնահատելու համար անհրաժեշտ է հասկանալ, թե դեռ որքան կշարունակվի, որքան խոր կլինի ճգնաժամն ու տնտեսության որ ճյուղերին հատկապես կվնասի: Ըստ նրա՝ այս պահին  հստակ  գնահատել հնարավոր չէ, թեև, նրա խոսքով,  արդեն 2014թ. տվյալները ցույց են տալիս, որ Ռուսաստանից Միջին Ասիա դրամական տրանսֆերտներն են պակասում, միգրացիոն հոսքերն են կրճատվում, ինչպես, օրինակ, Ուզբեկստանից՝ համարյա 10%-ով:

«Այս հարցում  իհարկե գործում է ոչ միայն տնտեսական ճգնաժամը, այլև ավելի կտրուկ քաղաքականությունը, որը վարում է ՌԴ-ն՝ սահմանափակելու համար միգրացիոն հոսքերը: Եթե ճգնաժամը և այսպիսի քաղաքականությունը պահպանվեն ու ավելի ամրապնդվեն, ապա պետք է սպասել ավելի մեծ արտահոսք Ռուսաստանից: Թեև ես չեմ կանխատեսում, որ մոտ ապագայում տեղի կունենա միգրանտների ամբողջական վերակողմնորոշում դեպի այլ երկրներ, ավելի հնարավոր է, որ միգրանտներն ակտիվ կերպով  ՌԴ տնտեսությունում նոր տեղեր գրավեն:

Ամեն դեպքում ինչ-որ տնտեսություն պահպանվելու է, ուստի միևնույն է՝ անհրաժեշտ են լինելու աշխատող ձեռքեր, աշխատանքի շուկայում ամեն դեպքում օտարերկրյա աշխատողների մի զգալի մասը կշարունակի պահաջարկ վայելել»,- մեկնաբանեց Սերգեյ Աբաշինը: Նա ասաց, որ սովորաբար շատ քիչ են նկատում  գործազրկություն օտարերկրացիների շրջանում, այն օտարերկրացիների, որոնք ՌԴ են եկել աշխատելու համար, քանի որ, Աբաշինի խոսքով, եթե աշխատանքային միգրանտները կորցնում են իրենց աշխառտանքը, իրենք իրենց կամքով լքում են երկիրը և սկսում աշխատանք փնտրել կա՛մ սեփական երկրում, կա՛մ այլ երկրներում:

Սերգեյ Աբաշինը նաև պարզաբանեց, թե ինչպես կփոփոխվեն միգրացիոն հոսքերը Հայաստանից դեպի Ռուսաստան, երբ Հայաստանը միանա Եվրասիական տնտեսական միությանը: Աբաշինը նշեց, որ ՌԴ Միգրացիոն դաշնային ծառայության վերջին երկու տարվա տվյալների համաձայն՝ ՌԴ-ում մշտական գտնվում է շուրջ կես միլիոն ՀՀ քաղաքացի՝ չհաշված ՌԴ քաղաքացիություն ստացած ազգությամբ հայերին, որը  բավականին կայուն մակարդակ է: «Ինձ թվում է, որ ԵՏՄ անդամակցությունը և կացության հարցում որոշակի դյուրացումները չեն հանգեցնի հոսքի էական աճի Հայաստանից: Կարելի է խոսել այն մասին, որ տնտեսական ճգնաժամի պայմաններում լեգալացման նոր հնարավորությունները թույլ չեն տա, որ միգրանտների թիվը մեծապես նվազի»,- ասաց նա:

Միգրացիոն փորձագետը բացատրեց նաև, թե ինչու է ՌԴ-ի միգրացիոն քաղաքականությունն այդքան ագրեսիվ: «ՌԴ ներկայիս իշխանությունները որոշել են գործիքավորել միգրանտատյացությունը և քսենոֆոբիան պոպուլիստական տրամադրություններով և կարգախոսներով մանիպուլացնելու  նպատակով: «Այցելուի» և «օտարի» իմիջը ձեռնտու է շատ քաղաքական գործիչներին, քանի որ նրանց կարելի է վերագրել բոլոր խնդիրներն ու դժվարությունները, նրանց ուղղել հասարակական դժգոհությունները: Դրան գումարած՝ միգրանտները մարդիկ են անորոշ իրավական կարգավիճակով, մշտապես ճնշումների տակ նրանք իդեալական են նման գործողությունների համար»,- ասաց Սերգեյ Աբաշինը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում