Brent տեսակի նավթի գինը նոյեմբերի 21-ին առևտրի ընթացքում գերազանցել է 1 բարելի դիմաց 81 դոլարը՝ հայտնում է Lenta.ru-ն: Օրվա ընթացքում առևտրի բորսայում սահմանվել է ավելի քան 2%-ով բարձր գին՝ հասնելով վերջին 9 օրվա առավելագույնին:
Նավթի գներն աճում են երկրորդ օրն անընդմեջ՝ այն ակնկալիքների ֆոնին, որ նոյեմբերի 27-ին Վիեննայում հանդիպման ժամանակ Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը նավթի արդյունահանմանն ուղղված միջոցներ կձեռնարկի:
Նավթի գները վերջին մի քանի ամիսներին նվազել են՝ Իրաքում, Լիբիայում և ԱՄՆ-ում արդյունահանման զգալի ավելացման ֆոնին: Միաժամանակ, նավթի պահանջարկը նվազել է Եվրոպայում և Արևելյան Ասիայի երկրներում՝ տնտեսական դանդաղ աճի պատճառով: