El Mundo Deportivo-ի փոխանցմամբ՝ Մադրիդի «Ռեալ»-ը հետարքրքվում է կատալոնական «Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսիի ծառայություններով: Պարբերականի տեղեկություններով՝ մադրիդյան ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսն առաջարկ է արել ֆուտբոլիստին:
Նշվում է, որ «Ռեալ»-ը Մեսսիին առաջարկել է 25 մլն եվրո տարեկան աշխատավարձ: Բացի այդ, եթե գործարքը կայանար, մարզահագուստ արտադրող հեղինակավոր Adidas ընկերությունը ֆուտբոլիստին խոշոր պարգևավճար էր կփոխանցելու: Այնուամենայնիվ, Մեսսին մերժել է մադրիդյան ակումբի առաջարկը:
Հիշեցնենք, որ Մեսսին օրեր առաջ հայտարարել էր, որ չի բացառում ակումբային գրանցումը փոխելու տարբերակը: