«Հայաստանն ապրում է արտասովոր վիճակում և այսօր այնպես չէ, որ որևէ քաղաքական գործընթաց՝ եռյակի կամ այլ, կարողանան որոշիչ դեր խաղալ այլ մարտահրավերների կտրվածքով, որի մասին ես ասացի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը:
Նրա խոսքերով՝ Հայաստանը պատրաստ չէ դիմակայել մարտահրավերները․ «Այն, որ երկրում արդարության հասնելու, ժողովրդին մոբիլիզացնելու խնդիրները հրամայական են, անկասկած է, բայց այդպիսի գործառույթները գործում են, երբ երկիրը խաղաղ վիճակում է: Մենք կարող ենք դա դիտարկել, երբ երկիրը խաղաղ իրավիճակում է: Բայց վաղը կարող է պայթել Վրաստանը, և բազմաթիվ այլ մարտահրավերներ»,- ընդգծեց նա:
Միևնույն ժամանակ Մանուչարյանը հավելեց, ո մենք այսօր շարժվում ենք այնպես, կարծես ոչինչ չի պատահել․ «Պետք են մոբիլիզացիայի այլ գործառույթներ, որոնք պարտադրող կլինեն թե՛ իշխանության և թե՛ ընդդիմության համար: Ո՛չ իշխանությունը կարող է մնալ այն պարամետրով, որ կա, ոչ էլ ընդդիմությանն է դա թույլատրված»:
Առավել մանրամասն՝ մեր տեսանյութում։