Ֆրանսիայի նախկին առաջին տիկին Կարլա Բրունի-Սարկոզին կգլխավորի Band Aid բարեգործական նախագծի ֆրանսիական տարբերակը: Նախագծի շրջանակում կձայնագրվի սինգլ, որի հասույթից գոյացած գումարը կուղղվի Աֆրիկայում բռնկված Էբոլա տենդի դեմ պայքարին՝ հայտնում է The Guardian-ը:
Noël est là («Սուրբ ծնունդը եկել է») երգի ձայնագրությանը Mercury Music Group-ի լեյբլում կմասնակցեն նաև Վանեսա Պարադին, Լուի Բերտինյակը, Zaz-ն ու այլք: Սինգլն ու տեսահոլովակը կթողարկվեն դեկտեմբերի 1-ին: