Այսօր կայացավ Street workout-ի Հայաստանի երկրորդ առաջնությունը:
Եզրափակիչ փուլին մասնակցելու համար նախընտրական փուլում ընտրվել էին 10 մասնակիցներ: Ժյուրիի կազմում էր Հայաստանի Street workout-ի ֆեդերացիայի նախագահ Արթուր Հարությունյանը, մարզաձևի միջազգային ֆեդերացիայի նախագահ Դենիս Միլինը:
Ներկա էին նաև Հայաստանի սպորտի և երիտասարդության նախարարության ներկայացուցիչները՝ նախարար Գաբրիել Ղազարյանի գլխավորությամբ:
Նախարարը նշեց, որ կարևորում է մեր երկրում նման մրցաշարերի անցկացնումն ու ասաց, որ այս մարզաձևի շնորհիվ հայոց բանակը համալրվում է ամրակազմ ու տոկուն զինվորներով:
Նախարարն ասաց, որ մարզաձևի զարգացման, մասսայականացման համար դեռ բավականին ճանապարհ կա անցնելու, պետք է աշխատանք կատարի նաև ֆեդերացիան, իսկ սպորտի նախարարությունը պատրաստակամ է աջակցել՝ անցնելու այդ ճանապարհը: