Thursday, 28 03 2024
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը

«Քաղբանտարկյալ ունեցող երկիրը կործանվում է». կայացավ Վարդան Հարությունյանի գրքի շնորհանդեսը

Տեղի ունեցավ իրավապաշտպան, Իրավունքի և ազատության կենտրոն Հ/Կ նախագահ Վարդան Հարությունյանի «Այլախոհությունը Խորհրդային Հայաստանում» գրքի շնորհանդեսը:

«Կուզենայի հատկապես կարդան երիտասարդները, որովհետև այս գիրքը մեր երեկ չէ առաջին օրվա օրն է, որտեղ ներկայացված են մարդիկ, ովքեր այդ օրվա հոսանքի մեջ համընթաց չեն եղել, այդ հոսանքից դուրս են եղել և այդ իմաստով հետաքրքիր են»,- նշեց հեղինակը:

Իրավապաշտպանը գրքի վրա աշխատել է մի քանի տարի, իսկ վերջնական տեսքի բերվել է վերջին մեկ տարվա ընթացքում:

Հարցին՝ կա՞ն այսօր քաղբանտարկյալներ Հայաստանում, Վարդան Հարությունյանն ասաց. «Իհարկե կան քաղբանտարկյալներ Հայաստանում: Անկախ Հայաստանը հրապուրիչ չէ ինձ համար նրանով, որ իր պատմության ընթացքում, չհաշված առաջին հինգ-վեց տարիները, ունեցել է քաղբանտարկյալներ: Կարծում եմ՝ նաև այս գիրքը պետք է ծառայի այն նպատակին, որ Հայաստանում չլինեն քաղբանտարկյալներ, որ հայաստանյան իշխանությունները, ովքեր էլ որ լինեն, հասկանան, որ դա չէ ճանապարհը, որ քաղբանտարկյալ ունեցող երկիրը պարտադիր կործանվում է: Եթե կործանվեց Խորհրդային Միությունը, ապա կկործանվեն մյուս քաղբանտարկյալ ունեցող երկրները նույնպես»:

ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն էլ նշեց, որ գրքում կոդավորված շատ բան կա, կան գաղտնիքներ, որ երբեք իրենք չեն ասի, քանի որ դրանք հրապարակման ենթակա չեն: «Այստեղ շատ բաներ չասված են ու չեն էլ ասվի, մանավանդ հիմա՝ ԵՏՄ-ում, դրանք, որպես նոր բացահայտված հանգամանքներ, կարող են դառնալ նոր գործի ալիք»,- նշեց Ազատ Արշակյանը:

ԳԽ նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանն իր խոսում նշեց, որ այս գրքի կարևորագույն մասը փաստաթղթային մասն է:

«Մի բան պետք է խոստովանեմ. ժամանակին դեմ էի Լյուստրացիայի օրենքի վերաբերյալ հարցը բարձրացնել Գերագույն խորհրդում: Ես փոխել եմ իմ կարծիքը»,- ասաց Բաբկեն Արարքցյանը՝ հավելելով, որ այսօր «Չեկա»-ն (ЧК) կա և՛ նախկին Սովետական Միության տարածքում, մասնավորապես՝ Հայաստանում:

Գրքում դատավճիռների լեզուն, նրա խոսքով, արդեն ցույց է տալիս, թե ինչ գարշելի երկրում ենք մենք ապրել:

«Գորբաչովը ուզում էր կառուցել սոցիալիզմ մարդկային դեմքով, դա չհաջողվեց: Ես չեմ հավատում մարդկային դեմքով բոլշևիզմին և չեկիստներին»,- ավարտեց իր խոսքը Բաբկեն Արարքցյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում