Wednesday, 24 04 2024
Իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ փրկվելու ռուս-քեմալական աքցանից
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն
Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում
Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ
15:54
Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն
15:50
Հայ ժողովուրդը վերապրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և 21-րդ դարի առաջին էթնիկ զտումը․ Նատալի Լուազոն՝ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում
Պեսկովը տեղյակ չէ ՌԴ Պն փոխնախարարի պետական դավաճանության մեղադրանքից
ՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ
15:20
ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Շանհայ
Նոյեմբերյանում տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 5 անձ ձերբակալվել է. ՔԿ
Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդիրը նրա անձի՞, թե՞ իշխող քաղաքական ուժի հետ է
«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին
ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
14:49
Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ
14:48
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն
Հայաստանում ՌԴ դեսպանությունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Գեղարքունիքի մարզում տեղի են ունենում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ
Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ
Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք կանգնել ի պաշտպանություն Հայաստանի ժողովրդի․ ԵԽ պատգամավոր
Ջոն Ինյարիտուն Թուրքիային կոչ է անում ընդունել սեփական պատմությունն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը
14:30
Ինդոնեզիայում պաշտոնապես հաստատել են նախագահական ընտրություններում Պրաբովո Սուբիանտոյի հաղթանակը
14:20
Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները
Լիպեցկում հայտնել են արդյունաբերական գոտու տարածքից մարդկանց տարհանման մասին
Գյումրիում վթարից հետո մեքենաներում հրդեհ է բռնկվել
13:50
Նավթի գներն աճել են- 23-04-24
13:40
Բուենոս Այրեսում մոտ 800 000 մարդ է դուրս եկել բողոքի՝ ընդդեմ կրթական բարեփոխման
Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
13:26
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Հայաստանը պետք է պատրաստվի հետպուտինյան ժամանակաշրջանին

Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարությունը հետ է ուղարկել պետական աջակցություն ստանալու մասին նավթային հսկա «Ռոսնեֆտի» հայտը, որպեսզի այն լրամշակվի: Այս իրադարձությունը շատ հատկանշական է և խոսում է ՌԴ իշխանության ներսում առկա լուրջ խմորումների մասին:

Մերժել են կամ վերանայման են ուղարկել Սեչինի հայտը, որը վերջին շրջանում ռուսական տնտեսական ու քաղաքական կյանքում առաջադիմում էր հսկա քայլերով և նավթային հսկա «Ռոսնեֆտը», ըստ էության, վերածեց գազային հսկա «Գազպրոմի» լուրջ մրցակցի, իսկ շատ տեղերում նաև առաջ անցավ «Գազպրոմից»: Եվ ահա, մենք տեսնում ենք, որ պետական աջակցություն ստանալու Սեչինի հայտը ուղարկում են վերանայման: Իսկ Սեչինին աջակցությունը պետք է միջազգային պատժամիջոցների վնասները փոխհատուցելու համար:

«Ռոսնեֆտի» նախագահ Սեչինը Ռուսաստանում առաջ էր գնում սառցահատի նման, նրան տեղի էր տալիս ոլորտ ոլորտի հետևից: Աղմկոտ գործերից մեկն էլ «Բաշնեֆտի» հայտնի գործն էր, հայազգի Լևոն Հայրապետյանի ֆիգուրանտությամբ: Եվ ահա, Սեչինի առաջ արգելակ են դնում: Ամենակարող Սեչինի, Պուտինի աջ ձեռքի կարգավիճակը ստանձնած Սեչինի, իսկ գուցե նույնիսկ Պուտինի ստվերային փոխարինող Սեչինի:

Այստեղ, իհարկե, կոնկրետ անձն էական չէ, էական է նրա դերակատարումը, և էական է այն, որ նրա առաջ արգելակ է հայտնվում G20-ի հայտնի գագաթնաժողովից հետո, որտեղ Պուտինն անփառունակ մասնակցություն ունեցավ, որը չէին կարող չնկատել անգամ Ռուսաստանի դաշնային հեռուստաալիքները: Այդ գագաթնաժողովն, ըստ էության, կարելի է համարել Պուտինի էպոխայի վերջի սկիզբ, և պատահական չէ, որ հենց դրանից հետո Ռուսաստանում արգելակ է դրվում Սեչինի առաջ:

Այսինքն` սա խոսում է Ռուսաստանի իշխանության ներսում ուժերի բալանսի փոփոխության մասին: Սրանով, իհարկե, չենք կարող եզրակացնել, որ փոփոխությունն արդեն տեխնիկայի կամ ամիսների հարց է, սակայն ակնհայտ է, որ սկսվել է շրջադարձի մի մեծ գործընթաց, որի հանդեպ անտարբեր լինելու իրավունք չունի Հայաստանը` հաշվի առնելով Ռուսաստանից ահռելի կախվածությունը: Եթե Հայաստանը պատրաստ չեղավ հնարավոր շրջադարձներին կամ այլ կերպ ասած` եթե Հայաստանը Պուտինի հրաժեշտից առաջ պատրաստ չեղավ նրա էպոխայի ավարտին, ապա դա պակաս ծանր չի նստի Հայաստանի վրա, քան էպոխան ինքնին:

Ավելին` Հայաստանը ավարտին պատրաստ լինելով, ըստ էության պետք է պատրաստ լինի այն հնարավոր սցենարներին, որ կարող են Ռուսաստանում հաջորդել Պուտինի հրաժեշտին՝ լինի դա վաղը, մեկ տարի հետո, թե հինգ տարի հետո: Ակնհայտ է, որ մեզ համար այլևս հրամայական է առաջ անցնել իրադարձություններից և ինչպես Դավիթ Շահնազարյանն է ասել մեր լրատվամիջոցին՝ պետք է պատրաստ լինել, առջևում սպասել պատրաստ սցենարներով: Իրադարձությունների հետևից գնալը Հայաստանի համար արդեն աններելի ճոխություն է, վտանգավոր իրողություն:

Ի՞նչ կարող է սպասել Ռուսաստանին Պուտինից հետո, ի՞նչ տարբերակներ են հնարավոր, ուժերի ի՞նչ նոր հարաբերակցություն, ի՞նչ իշխանություն կարող է ձևավորվել Ռուսաստանում: Այս գլոբալ հարցերը ունեն մի շարք ենթահարցեր: Գլոբալ պատասխանները պահանջելու են պատասխաններ նաև արդեն ենթահարցերի համար, օրինակ` թե Ռուսաստանում գործող և հավակնորդ ուժերը ինչ պատկերացումներ ունեն տարածաշրջանային իրավիճակի մասին, ինչպիսի դերակատարում են պատկերացնում Ռուսաստանի համար Կովկասում ընդհանրապես, Հայաստանում` մասնավորապես: Ինչ են նրանք մտածում Հայաստանում ՌԴ ռազմաբազայի ճակատագրի մասին, ինչպես են պատկերացնում հայ-վրացական, հայ-իրանական, հայ-թուրքական և ղարաբաղյան հարցերը, որոնցում Ռուսաստանը, բնականաբար, ունի կենսական հետաքրքրություններ ու շահեր: Որ ուժի դեպքում ինչ մարտահրավերներ են հնարավոր Հայաստանի համար կամ ինչ հնարավորութուններ: Ինչպես են պատկերացում ներկայիս, այսպես ասած, հիմնական ռուսական ուժերն ու շրջանակները Հայաստանի հետ Ռուսաստանի հարաբերությունը, Հայաստան-Եվրոպա հարաբերությանն ինչպես են վերաբերվում, Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությանը:

Հարցերի շրջանակն այնքան ահռելի է, որ դրանցով պետք է սկսել զբաղվել մինչև Պուտինի հեռանալը, որովհետև երբ նրա հեռացումն արդեն ակնհայտ լինի, ժամանակը Հայաստանի համար կարող է այլևս չհերիքել: Միևնույն ժամանակ, իներտ, չնախաձեռնող, ջայլամային քաղաքականություն վարող կամ դիտորդություն անող և իրադարձությունների հետևից վազող Հայաստանը պետք է գոնե այդ անցումային փուլն օգտագործի ակտիվանալու համար: Ընդ որում` անկախ այն բանից՝ կհեռանա Պուտինը, թե ոչ: Ամեն դեպքում նա այլևս ստիպված է փոխվել, և Հայաստանի համար հրատապ է հասկանալ նաև հենց Պուտինի հնարավոր տրանսֆորմացիաներն ու պատրաստ լինել դրանց:

Եվ այս հարցում Հայաստանը պետք է փորձի ակտիվ խաղացող լինել լայն շրջանակով, ոչ միայն Հարավային Կովկասում, այլ ըստ էության` նաև Արևելյան Եվրոպայում, նաև այդպիսով փորձելով ռեաբիլիտացվել որպես մոդեռնիզացիայի ունակ պետություն, որպես նոր տարածաշրջանային տեսլականներ ունեցող պետություն, որը ոչ միայն կարող է քննարկել այս կամ այն ալյանսի մեջ մտնելու հարցեր, այլ ըստ էության ինքը կարող է հանդես գալ ալյանսների առաջարկներով, որոնք կհանդիսանան, այսպես ասած, առաջանցիկ քայլեր Ռուսաստանում հնարավոր ներկառավարական, ներհամակարգային շոշափելի փոփոխությունների հանդեպ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում