«Մենք ասել ենք միացյալ հրապարակ, միացյալ օրակարգ։ Եվ շատ գոհ ենք ,որ կայացել է, և այդ արժեք է»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։ Սակայն, ըստ նրա, հրապարակի հարթակը դեռևս միասնական չէ։ Չկա վերջնական համաձայնություն շարժման հուշագրի և հրապարակային գործունեության վերաբերյալ։
«Հրաշալի է, որ մեր ժողովուրդն այսքան հուսախաբություններից հետո դեռ պատրաստ է գալ հրապարակ»,- նշեց նա և ավելացրեց, որ դեկտեմբերի 5-ին, ժամը 17-ին Ազատության հրապարակում հավաք է անելու։