Friday, 29 03 2024
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով

Հովիկ Աբրահամյանը՝ «գիլիոտինի» տակ

Նոյեմբերի 20-ին պառլամենտի աշխատանքները, ըստ էության, ֆիասկոյի են վերածվել կառավարության համար: Մի շարք օրինագծեր, որոնց հեղինակը կառավարությունն է եղել, տապալվել են քվեարկության արդյունքում: Սա, ըստ էության, աննախադեպ իրավիճակ է նույնիսկ Տիգրան Սարգսյանի կառավարության համար, որը նման ֆիասկոյի Ազգային Ժողովում կարծեք թե չի արժանացել երբեք, չնայած այն բանին, որ Սարգսյանը բացարձակապես յուրային չէր դիտվում ՀՀԿ-ում՝ ի տարբերություն Հովիկ Աբրահամյանի: Հովիկ Աբրահամյանը թվում է, որ ՀՀԿ-ում ոչ միայն յուրային է, և նույնիսկ ԱԺ նախագահի պաշտոնը թողնելուց հետո ԱԺ-ում շարունակում է մեծ ազդեցություն ունենալ, սակայն պարզվում է, որ Աբրահամյանն ԱԺ-ում բավական անպաշտպան է, թեև նոյեմբերի 20-ի մեսիջն ըստ էության ունի շատ լայն նշանակություն ներիշխանական հարաբերություններում:

Կառավարության ղեկավարին ի ցույց է դրվում, որ նա ԱԺ-ում ըստ էության չունի մեծամասնություն: Հետարքրական է, որ այս մեսիջը Աբրահամյանին է հասցեագրվում այն բանից հետո, երբ նա առաջարկություն արեց ոչիշխանական ուժերին պատվիրակություն կազմել կառավարության պատվիրակության հետ 12 կետերը քննարկելու համար: Ոչիշխանական ուժերը հրաժարվեցին այդ քննարկումներից՝ պայման դնելով, որ ՀՀԿ-ն վստահելիության համար թող քայլեր կատարի Ընտրական օրենսգիրքը փոխելու և 100 տոկոս համամասնական ընտրակարգի անցնելու ուղղությամբ: Իրականում այս մերժման հասցեատերը ոչ թե Հովիկ Աբրահամյանն է, այլ Սերժ Սարգսյանը, որն էլ հայտարարել էր, որ կառավարությանը հորդորել է վերադառնալ 12 կետերին և նորից քննարկել:

Այս հայտարարությունից հետո հետաքրքրական էր, որ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ 12 կետերի վերանայում չի կարող լինել: Սակայն հետո իհարկե հայտարարեց պատվիրակություն ձևավորելու և քննարկումներ անելու պատրաստակամության մասին: Ոչիշխանական ուժերը մերժում են նման քննարկումները և հայտարարում, որ դեկտեմբերի 10-ին հանրահավաքի ու երթի են մասնակցելու:

Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը փորձեց ոչիշխանականների համար թիրախ դարձնել Հովիկ Աբրահամյանին, սակայն Աբրահամյանը ոչիշխանականներին բանակցությունների առաջարկով թիրախը հեռացրեց իրենից, ինչն էլ հանդիսացավ մերժումն ու դեկտեմբերի 10-ին հանրահավաք և երթ անելու որոշումը:

Այսպիսով, ոչիշխանական ուժերի կողմից ակնհայտորեն խնայվող Հովիկ Աբրահամյանը կարողացավ Սերժ Սարգսյանին վերադարձնել հարվածը: Ահավասիք, այդ որոշումից հետո էլ հանկարծ պառլամենտում տապալվում են կառավարության օրինագծերը, այսինքն՝ Սերժ Սարգսյանը փորձում է գնդակը արագորեն կրկին տեղափոխել Հովիկ Աբրահամյանի դաշտ՝ ցույց տալով նրան, որ եթե կառավարությունը խնդիրներ չունի ոչիշխանական ուժերի հետ, ապա կարող է խնդիրներ ունենալ Հանրապետական խմբակցության հետ: Այլ կերպ ասած՝ Սերժ Սարգսյանը փորձում է Հովիկ Աբրահամյանին վերածել դեկտեմբերի 10-ի երաշխիքի՝ այդպիսով հայտարարված հանրահավաքն ու երթը կանխատեսելի դարձնելու համար, ակնարկելով, որ անկանխատեսելի ընթացքի դեպքում առաջին գլուխը, որ «կթռչի», կարող է Հովիկ Աբրահամյանի կառավարության գլուխը լինել: Պառլամենտում այսօր, ըստ էության, այդ գուխը դրվել է «գիլիոտինի» տակ:

 

Լուսանկարը՝ armtimes.com-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում