ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը հինգշաբթի երեկոյան այցով Ուկրաինա է ժամանել: Ուրբաթ օրը սկսվում է նրա այցի աշխատանքային մասը` հանդիպում վարչապետ Արսենի Յացենյուկի հետ, աշխատանքային ճաշ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ, որից հետո համատեղ հայտարարություն կարվի: Այս մասին գրում է TASS-ը:
Ջոզեֆը Բայդենը կմասնակցի նաև «կլոր սեղանի» աշխատանքներին` կոռուպցիայի դեմ պայքարի հետ կապված: