Անցած գիշեր բրիտանացի մոդել Քեյթ Մոսը երկրպագուներին ցնցել է իր սեքսուալ կերպարով, գրում է Viva.ua-ը:
40-ամյա գեղեցկուհին բաց զգեստով հայտնվել է հոնկոնգցի գործարար Դևիդ Թենգի 60-ամյակի շքեղ տոնակատարությանը, որը կայացել է լոնդոնյան Dorchester Hotel հյուրանոցում: Երեկոյի համար Քեյթը լատեքսե սև համարձակ զգեստ է կրել:
Գայթակղիչ գեղեցկուհուն ուղեկցել է ամուսինը՝ անգլիացի երաժիշտ Ջեյմի Հինսը: