Բրիտանացի երգչուհի Թալիա Բարնեթը, որն այժմ հանդիպում է դերասան Ռոբերտ Պատինսոնի հետ, կիսվել է իր դժվարություններով: Այն պահից սկսած, ինչ նա սկսել է հանդիպել Ռոբերտի հետ, համացանցում նրա նկատմամբ հետապնդումներ են սկսվել, գրում է Myjane-ը:
«Ես զարմացել են՝ տեղեկանալով, թե որքան մարդիկ են իմ վատը ցանկանում և կարծում, որ ես Ռոբի սիրուն արժանի չեմ,- բողոքել է երգչուհին ԶԼՄ-ների ներկայացուցիչներին:-Սակայն ես հասկացել եմ, որ ի վիճակի եմ այդ ամենը հանդուրժել հանուն այն ջերմության և սիրո, որը ինձ տալիս է Ռոբերտը»:
Թալիան հայտնել է նաև, որ Պատինսոնին չափազանց խանդում է նրա նախկին ընկերուհու՝ Քրիստեն Սթյուրատի հանդեպ, փոխանցում է պորտալը: